Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Կուտակային համակարգի մասին օրենքը «ճչացող հիմարություն է»

Կուտակային համակարգի մասին օրենքը «ճչացող հիմարություն է»
21.01.2014 | 12:28

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը մեկնաբանություն է թողել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով Կուտակային կենսաթոշակների մասին օրենքին: «Դեռևս ՀԱԿ-ում հարկ եղավ վերլուծել և վեր հանել պարտադիր կուտակայինի հայկական տարբերակի թերությունները: Հետագայում, ԱԺ-ում, քայլ առ քայլ վեր հանվեցին ստերը. գործի մեջ դրված տարբերակը որևէ լուրջ աղերս չունի ռուսական, էստոնական ու չիլիական տարբերակների հետ (սա էլ վերջերս պարզ դարձավ): ՈՒրախ եմ, որ այդ աշխատանքի շնորհիվ է նաև, որ հասարակությունը հասկացել է, թե ինչ այլանդակ բան է իր վզին փաթաթել կառավարությունը»: Նախկին վարչապետի կարծիքով` «Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարելու այս «ռեֆորմը»: «Այնքան ճչացող է հիմարությունը: Բայց ափսոս է այս հիմարությունը: Բանն այն է, որ շանս կա Գինեսի ռեկորդի: Այսպես, այս օրենքով 18-ամյա քաղաքացին 45 տարով դեպոզիտ է դնում: Սա ռեկորդ է: Երեկ քրքրել եմ ինտերնետը` 30 տարվանից ավելի դեպոզիտ չկա: Իսկ գուցե կա՞: Խնդրում եմ մի հատ էլ դուք նայեք: Գինեսի ռեկորդը ձեռքներիցս բաց չթողնենք»,-գրել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին, ԱԺ-ում օրենքի քվեարկությունից առաջ Հրանտ Բագրատյանը ասել էր. «Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը գանձագողության օրինակ է: Փոսը գցելը շատ հեշտ է, փոսից հանելը` դժվար»:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1298

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ